ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախօրեին Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի զինուժի հարձակումից հետո, ճեպազրույցում Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչները շփման մեջ են մտել հայկական և ադրբեջանական կողմերի հետ և միջոցներ են ձեռնարկել լարվածության թուլացման համար։
«Տարածքում գտնվող ՌԴ ԱԴԾ-ի զինված ուժերի և սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատուների հետ և միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար։ Միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի և Երևանի փոխադարձ զսպվածության, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը»,- ասել է Զախարովան։`
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր: