ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին անհրաժեշտ է համարում, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները կարգավորելու համար շարունակեն ուղիղ շփումները։
«Տեղեկացել եմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին: ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել իր ռեսուրսները, որպեսզի կողմերի միջև շփումներ լինեն և կանխվեն նման միջադեպերը։Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նման երկխոսություն և հաղորդակցություն հաստատվի»,- ասել է Օսմանին Բաքվում կայացած ասուլիսում։
Նրա խոսքով՝ խաղաղությունը կարևոր է երկու կողմի համար։ Օսմանին Երեւանին ու Բաքվին կոչ է արել մեխանիզմներ օգտագործել՝ խաղաղություն ապահովելու համար։
«Բոլոր հակամարտությունները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես աջակցում եմ խաղաղության ապահովմանն ուղղված նախաձեռնություններին», — ասել է նա։