Search
Close this search box.

Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ կհարուցվի․ ԱԺ-ն կողմ քվեարկեց

Ազգային ժողովը 65 կողմ ձայնով տվեց իր համաձայնությունը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։

Հայտնել էինք, որ մարտի 31-ին ԱԺ Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում Մհեր Սահակյանը հարվածել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աննա Վարդապետյանն ապրիլի 11-ին խորհրդարանում ներկայացրեց Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդությունը։

Մհեր Սահակյանն ասել էր, որ կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն։

Please enter a valid URL