Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջի Stories բաժնում անդրադարձել է Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետեւանքով սկսված փոխհրաձգությանը։
«Ու մի բան էլ․ թշնամին չի «սադրում», այլ կոնկրետ պատերազմում է։ 2020թ․-ից հետո հաշվեք խնդրում եմ արդեն քանի՞ զոհ ու որքան սուվերեն տարածք, Հայրենիք ու որդի ենք կորցրել։ Սադրում է հայը՝ ինքն իրեն, որ գառ է մորթում նրա ոտքի տակ, ով իրեն զոհ է տալիս օրեր անց։ Էդքան։ Լավ մնացեք, թե կարող եք», — գրել է Նազենին, ապա հավելել «բաթեպոզիտիվ․․․» հեշթեգը։
Նազենի Հովհաննիսյանը նաեւ մեջբերել է Հովհաննես Թումանյանին՝ գրելով․ «Երազումս մի մաքի, մոտս եկավ հարցմունքի, Աստված պահի, քեզ, որդի, ո՞նց էր համը իմ ձագի»։