Search
Close this search box.

Ինչու՞ է թույլ տրվել ադրբեջանցիներին մեծածավալ ուժերով` զինված, մոտենալ հայկական դիրքին

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

ՊՆ տարածած տեսանյութը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Մի կողմից այն արձանագրում է Ադրբեջանի հրահրած միջադեպը, բայց մյուս կողմից արձանագրում խնդիրներ, որոնք արդեն 2-3 տարի է հետապնդում են զինված ուժերին:

Ու՞մ հրամանով էր դիրքային խնդիրների շուրջ բանակցություններ վարվել ադրբեջանցիների հետ:
Ինչու՞ է թույլ տրվել ադրբեջանցիներին մեծածավալ ուժերով` զինված, մոտենալ հայկական դիրքին:

Արդյո՞ք դաս չի եղել իշխանությանը հետպատերազմյան 2021, 2022 թվականներին ադրբեջանցիների հետ նույնանման իրավիճակներում հայտնվելը, դրա ծանր հետևանքները մարդկային և տարածքային առումով, որովհետև իշխանությունն իր անպատասխանատու որոշումների հետևանքով զինծառայողներին կրկին կրակի տակ է մտցրել, ինչի հետևանքով 4 զոհ ունենք, 6 վիրավոր, որից մեկի վիճակը ծայրահեղ ծանր:

Իշխանության քաղաքական որոշումների դառը պտուղները քաղում են մեր զինծառայողները, ովքեր իրենց անձնազոհությամբ փորձում են սրբագրել իշխանության հանցավոր անգործությունը:

Please enter a valid URL