Search
Close this search box.

Արթուր Սահակյանը Գյումրիից էր․ խիզախ, նվիրված, նորավարտ սպա

Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում ադրբեջանական սադրանքի հետևանքով 4 հայ զինծառայող զոհվեց: Զինծառայողների տվյալներն արդեն հայտնի են: Նրանցից Արթուր Սահակյանը Գյումրիից էր, 23 տարեկան (ծնվ. 1999թ.) նորավարտ սպա:

Ինչպես նրան ճանաչողներն են նշում ՝ խիզախ, նվիրված ու համեստ երիտասարդ էր:

Նշենք, որ Տեղ գյուղի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

Please enter a valid URL