Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «ՌԴ խաղաղապահ առաքելության տեղակայման վայրում եւ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Արցախի Հանրապետության ղեկավարությունը Ադրբեջանին հանդիպման առաջարկ է փոխանցել՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու օրակարգով։ Սա պաշտոնական լուրն է Արցախի տեղեկատվական շտաբից։
Հաշվի առնելով Բերձորի միջանցքի նոր հատվածում ԱՀ և ՌԴ խաղաղապահ զորքերի ուղեկալների միջև հանգիստ և ապօրինի տեղակայված ազերի զորքերի ուղեկալը՝ հասկանում ենք, որ վիճակը ծանրագույն վատ է, ազերիներն ուժի դիրքերից զենք են ճոճում և առաջ տանում իրենց օրակարգը՝ Արցախի անհապաղ ադրբեջանացում։ Իսկ Արցախում և Հայաստանում ռազմաքաղաքական միտքը հոգեվարքի մեջ է, չկա անգամ հանրային խոսույթի հետք մեր հետագա հնարավոր գործողությունների՝ Ա, Բ, Գ հնարավոր ելքերի մշակում։ Լալահառաչ վիճակ է՝ հումանիտար ճգնաժամ, բայց կարծում եմ՝ քաղաքական մտքի ճգնաժամն առավել վտանգավոր է, սնանկ քաղաքական մտքով ոչ մի հարց էլ չես լուծի կամ միայն հակահումանիտար և ադրբեջանամետ․․․․»: