Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անօդաչու թռչող սարքերը թռել են դեպի երկրի հյուսիս-արևմտյան սահման՝ հետախուզական առաքելություն իրականացնելու համար։
Այդ մասին հայտնում են իրանական տելեգրամ ալիքները։
Հաղորդվում է նաև, որ հայ-ադրբեջանական սահմանին գտնվող իրանական բանակի բոլոր ուժերը բերվել են բարձր պատրաստվածության։
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական կողմը կոպտորեն խախտել է հրադադարը․ Տեղ գյուղում հայ և ադրբեջանցի դիրքապահների միջև տեղի ունեցած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով երկուստեք զոհեր և վիրավորներ կան։
Ադրբեջանը հրադադարը խախտել է նաև Գեղարքունիքի մարզում՝ Սոթքի ուղղությամբ և Արցախում։