Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։ Այս մասին ասվում է ապրիլի 11-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Մեկ շարասյուն մարդասիրական բեռներով ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։