«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվն ավելացել է մեկով՝ դառնալով 4:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, ադրբեջանական կողմը՝ 4։