Մի քանի հայ զինծառայողներ՝ հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ, գնացել էին ադրբեջանական կողմի հետ բանակցելու՝ քննարկելու այս տարածքում դիրքերի տեղակայումը: Այս մասին գրում է bagramyan26-ը։ Նշվում է, որ ադրբեջանական կողմն անմիջապես կրակ է բացել զինծառայողների ուղղությամբ, որից հետո հայկական զինուժը դիմել է պատասխան գործողությունների։
Հիշեցնենք` Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Հայտնել էինք նաև, որ համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։