ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԱՃԱՌՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հայաստանը գտնվում է պերմանենտ պատերազմի մեջ և փոխանակ պաշտպանունակությունն ուժեղացնի, իրական և բնական դաշնակիցների հետ զորավարժություններ անցկացնի, փոխարենը ծնկաչոք խաղաղություն է մուրում։ Երեկ Սև լիճ, Սոթք, Ջերմուկ,Երասխավան, այսօր Տեղ գյուղ, նորից զոհեր, վիրավորներ, տարածքային կորուստներ։
Այս ընթացքում, պաշտպանության նախարար կոչեցյալը վոյաժների մեջ է Բրյուսելում, ՆԱՏՕ-ի գրասենյակում, այն նույն ՆԱՏՕ-ի, որի անդամ է Ադրբեջանի դաշնակից Թուրքիան։ Իսկ Հայաստանի սահմանները «հսկում» են եվրոյոնջաները, որոնք նույնպես ՆԱՏՕ-ականներ են։
Չգիտես ինչ ասել, արդեն 5-րդ տարին է Հայաստանում իշխում է թշնամու կողմից հավաքագրված դավաճանը , որը մետր առ մետր վաճառում է հայրենիքը, իսկ մենք ․․․
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից