Իրանցի լրագրող Ռեզա Աբբասին հայտնում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անօդաչու թռչող սարքերը թռչել են դեպի հյուսիս-արևմտյան սահմաններ՝ հետախուզական թռիչքներ իրականացնելու համար։
Հիշեցնենք` Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագություն էր տարածել` մասնավորապես նշելով, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: