Ադրբեջանական կողմը կրկին վերսկել է սադրիչ գործողությունները, և հրետանիով հարվածում է հայկական դիրքերի ուղղությամբ:
Նշենք՝ քիչ առաջ հայտնել էինք, որ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել։
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, ադրբեջանական կողմը՝ 4։