-Իսկ ինչու՞ է այդ կինն անձրևանոցը նետել Նիկոլի ուղղությամբ:
— Միգուցե այն պատճառով, որ Նիկոլի և իր նմանների երջանկությունը կառուցված է տասնյակ հազարավոր ընտանիքների դժբախտությա՞ն վրա:
— Այսինքն, իր երջանկությունը վայելելու համար, Նիկոլը պետք է ձերբակալի՞ բոլոր այն ընտանիքներին` ում դժբախտություն է պատճառել:
— Այո, որովհետև եթե Նիկոլը հիմա չձերբակալի այդ մարդկանց, ում զավակներին զոհել ու պարտության է մատնել, ում հայրենազրկել է, ում հեղինակազրկել է, ում ունեզրկել ու անօթևան է դարձրել, ում զրպարտել ու դավաճանել է` վաղն իրեն են ձերբակալելու:
— Բայց չէ՞ որ մի օր գալու է այդ վաղը:
-Այո գալու է այդ օրը, բայց մինչ այդ ավելի ու ավելի շատ ընտանիքներ են դժբախտանալու:
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից