Search
Close this search box.

ՀՀ տարածք մտած ադրբեջանցին դեռ չի հայտնաբերվել. ՊՆ-ից տեղեկացնում են

Հայաստանի տարածք մտած ադրբեջանցի զինածառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

Պաշտպանական գերատեսչությունը հավելել էր, որ ըստ նրա՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր երկու ադրբեջանցի զինծառայողի անհետ կորելու մասին։ Ըստ ադրբեջանական ՊՆ-ի՝ նրանք մոլորվել էին Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Please enter a valid URL