Search
Close this search box.

Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հենց նոր Նարեկ Սամսոնյանին մեղադրանք առաջադրվեց քրօր 330-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Իմնեմնիմնի» փոդքաստով բռնության հրապարակային կոչ ենթադրաբար կատարելու համար։ Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք»,-մասնավորապես նշված է գրառման մեջ:
Ռուբեն Մելիքյանը հավելել է, որ Սամսոնյանը մեղքը չի ընդունել ու ցուցմունք չի տվել։

Please enter a valid URL