Search
Close this search box.

«Հրապարակ». Երբվանի՞ց իշխանության ներկայացուցչի վրա իր նետելը դարձավ «բռնություն գործադրել»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեն երեկ հայտնեց, որ Մալիշկայում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հովանոց նետած կնոջ նկատմամբ վարույթ են նախաձեռնել՝ «վարչապետի նկատմամբ առերեւույթ բռնություն գործադրելու փորձի առթիվ» եւ ձերբակալել: Այդ երբվանի՞ց իշխանության ներկայացուցչի վրա իր նետելը դարձավ «բռնություն գործադրել», եւ քաղաքական ակցիան՝ «վարչապետի օրինական գործունեությանը միջամտել»:

Սրանք տեղյա՞կ չեն, որ Եվրոպայում կոշիկ են նետել Մակրոնի ուղղությամբ, պոմիդորներ ու ձվեր են նետում նախագահների վրա: Հոդվածն էլ Քրօր․-ի ամենածանր հոդվածներից է` Պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելը, որը պատժվում է տուգանքից մինչեւ 10 տարի ազատազրկմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL