«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ-ն կքննարկի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային հետապնդում հարուցելու դատախազության միջնորդությունը. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կներկայացնի:
Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ 71 պատգամավոր ունեցող ՔՊ-ն միայնակ կարող է հավանություն տալ միջնորդությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն Մհեր Սահակյանի մասով միասնական որոշում ունի, ինչպես Սեյրան Օհանյանի ու Արմեն Չարչյանի դեպքում էր. կգան եւ համաձայնություն կտան ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը:
Ընդ որում՝ եթե Օհանյանի ու Չարչյանի դեպքում իշխող ֆրակցիայի ներսում տարաձայնություններ եղել են, ապա Մհեր Սահակյանի դեպքում իշխանականներն ավելի «մարտական» են տրամադրված: Ի դեպ, ընդդիմությունը եւս մասնակցելու է նիստին եւ օգտագործելու է ՔՊ-ականների մասնակցությամբ աղմկահարույց միջադեպերի ողջ «զինանոցը»:
ՔՊ-ն խոցելի վիճակում է գտնվում հիմա՝ կուսակցականների վերջին պահվածքի ֆոնին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում