Search
Close this search box.

Չավուշօղլու. «Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը, եթե մենք ԱԹՍ-ներ չարտադրեինք»

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Աֆյոնքարահիսարի ընտրական համակարգման կենտրոնի բացման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, խոսելով հարվածային ԱԹՍ-ների արտադրության մասին, անդրադարձել է նաև ղարաբաղյան 44-օրյա պատերազմին, գրում է Ermenihaber.am-ը:

«Թուրքիան այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ազգային և տեղական արտադրությունը բարձրացրել է 80 տոկոսի: Եթե մենք այդ ցուցանիշին չհասնեինք, չարտադրեինք հարվածային ԱԹՍ-ներ, չարտադրեինք ամեն տեսակ ցամաքային, հակաօդային պաշտպանության և հարձակման համակարգեր, այդ թվում՝ ուղղաթիռներ, Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը»,-ասել է նա:

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի զարգացնել տեղական ռազմարդյունաբերությունը, փորձելով նվազագույն կախման մեջ լինել այլ երկրներից:

Please enter a valid URL