«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրում է․
Կապիտալ ծախսերի թերակատարումը ավանդական է նաև Երևանի բյուջեի համար և դարձել է ամենաստաբիլ և կանխատեսելի չկատարողականը, որով էլ բացատրվում է Երևանի 2022թ․ի բյուջեում կապիտալ ծախսերի թերակատարումը։
Դրանցից առանձնապես աչքի են ընկնում այնպիսի ծախսերը, որոնց ցուցադրական բացումը չես անի, ասել է թե՝ բանտիկներ չես կտրտի։
Օրինակ, նախագծային աշխատանքները թերակատարվել են 23%-ով, ոռոգման ցանցի կառուցումն ու վերանորոգումը՝ 35%-ով, փողոցների և այլ կահավորում՝ 46%-ով, իսկ զբոսաշրջության զարգացման չկատարողականը թերակատարվել է ռեկորդային 86%-ով։
Դե, ո՞ւմ են պետք զբոսաշրջիկները, միևնույնն է, ընտրողներ չեն ․․․
Հատկանշական է, որ շուտով կլրանա Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման մեկ տարին։ Քաղաքային իշխանությունը խոստանում էր այն վերականգնել 2 ամսում։
Հետաքրքիր է, թե սա չկատարողականի որ հոդվածի տակ են տեղավորել, որովհետև մինչ այսօր խճուղին փլուզված է, խոստումը՝ չկատարված, երևանցիների հավատը՝ սպառված․․․