Search
Close this search box.

Ինչպե՞ս է ադրբեջանցին հասել սահմանից 19-20 կմ հեռու գտնվող գյուղ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տարակուսանք է հայտնել ադրբեջանցի զինծառայողի կողմից Սյունիքի մարզ ներթափանցման հետ կապված։

ՊՆ-ի փոխանցմամբ՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Գերատեսչությունից հայտնում են նաև, որ ադրբեջանցի զինծառայողն ասել է՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: ՀՀ սահմանագիծը Նախիջևանի կողմից հատած ադրբեջանցի զինծառայողին բռնել են Սիսիանի համայնքի Աշոտավան գյուղում:

Ավելի վաղ նրանց ֆիքսած են եղել համայնքի մեկ այլ գյուղում՝ Բնունիսում: «Հատկանշական է, որ ըստ առկա լուրերի, ադրբեջանցուն առաջինը ֆիքսել են են ոչ թե համապատասխան կառույցների ներկայացուցիչները, այլ տեղի բնակիչները»,-գրել է Աբրահամյանը։

Ըստ պատգամավորի` ուշագրավ է նաև, որ տվյալ գյուղը՝ Աշոտավանը, ուղիղ գծով հեռու է Նախիջևանի հետ սահմանագծից 19-20 կմ, իսկ ճանապարհով բնականաբար ավելի շատ, Բնունիսը՝ մոտ 15-16 կմ: «Թե ինչպես չի ֆիքսվել ադրբեջանցիների անցումը սահմանագծի հատվածում՝ խնդրի միայն մի մասն է, թե ինչպես դա չի ֆիքսվել երկրի ներքին անվտանգության համար պատասխանատու մյուս կառույցների կողմից 19-20 կմ խորք ներթափանցելու պայմաններում, դա էլ լրիվ այլ հարթության խնդիր է:

Միջադեպի ողջ մանրամասները դեռևս հայտնի չեն պետական կառույցներից տրվող սուղ տեղեկատվության պայմաններում և ամբողջական գնահատականների համար դեռևս որոշ էլեմենտներ բացակայում են: Իսկ ներկայումս հիմնական տեղեկատվությունը ստացվում է տարբեր ոչ պաշտոնական աղբյուրներով, որոնք լրացուցիչ ֆիլտրացիայի ու ճշգրտման կարիք ունեն»,-նշել է Աբրահամյանը։

Please enter a valid URL