Search
Close this search box.

Եվրոպական դիտորդները Հայաստանում լրտեսությամբ են զբաղված․ Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության տվյալները «կիսում են Ադրբեջանի հետ»

Եվրոպացի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտնել է «Պոլիտիկո» պարբերականին, որ Ալիևին չջղայնացնելու համար Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության տվյալները «կիսում են Ադրբեջանի հետ»։
Փաստորեն, ի դեմս եվրոպական դիտորդների ոչ միայն եվրոպացի լրտեսական առաքելություն ունենք մեր երկրում, այլև՝ համատեղությամբ, ադրբեջանական։

Երբ ասում եմ, որ Նիկոլի ռեժիմը օկուպացիոն վարչակարգ է, սա զուտ քաղաքական-գեղարվեստական գնահատական չէ, սա փաստի արձանագրում է։

Իսկ քանի որ օկուպացիոն-խամաճիկային է ռեժիմը, ապա չի կարող չլինել նաև բռնապետական-խաբելապետական։
Որովհետև միայն այդպես է հնարավոր իշխանություն պահել օկուպացված երկրում։
Հ.Գ. Garen Megerdichianն էլ լրիվ իրավացի է, երբ օկուպացիոն ռեժիմի կարկառուններին դավաճան է անվանում։ Մարդն ընդամենը ճշմարտությունն է ասել։

Հ.Հ.Գ. Կարևոր հավելում Armen Ashotyanից. «… այսօր պարզ դարձավ, որ այդ զեկույցները փաստորեն «մի ձեռքով գնում են» Բրյուսել, «մյուս ձեռքով»՝ Բաքու, իսկ Երևանին հասնում է երեք մատանոց գեոպոլիտիկ կոմբինացիա»։

Please enter a valid URL