Իրանագետ Վարդան Ոսկանյանը տեղեկացնում է՝ Ադրբեջանը բռնազավթված Ջրականի տարածքում, Իրանի հետ սահմանի մոտակայքում զորավարժություններ է անցկացնում։
«Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները հրետանային զորավարժություններ են անցկացնում Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես բռնազավթված Ջրականի տարածքում։
Իրանի հետ սահմանի մոտակայքում բարբարոսների նման ագրեսիվ վարքագիծը ուղիղ սպառնալիք է Թեհրանի համար, ուստի Հայաստան-Իրան քաղաքակրթական դաշինքն է, որ կարող է համատեղ ջանքերով դուրս քշել այս բարբարոսներին հայկական սրբազան հողի նաև այս բռնազավթված հատվածից և կրկին վերածել այն հազարամյակների հայ-իրանական սահմանի խաղաղության և բարիդրացիության գոտու»,- Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետը։