ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շնորհակալություն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին զեկուցող գլխավոր դատախազին՝ ԱԺ ներկայացրած միջնորդության համար, որով պահանջում է անձեռնմխելիությունից զրկել Մհեր Սահակյանին` նրա նկատմամբ քրեական հետապնդում հարցելու համար:
Սա, անխոս, լավ առիթ է լինելու ԱԺ-ում կատարվածին անդրադառնալու, ճշմարտությունը հասարակությանը ներկայացնելու, այս ողջ ընթացքում իշխանական կեղծիքները վեր հանելու և իշխող ուժի փչած հերթական փուչիկը պայթեցնելու համար»: