Համացանցում տարածվում է տեսանյութ, որում երևում է ադրբեջանցի զինվորականը, որը հայտնվել է Հայաստանի տարածքում։
Տեսանյութում նա պնդում է, որ արդեն երեք օր է գտնվում է Հայաստանի տարածքում, նա ստիպված է եղել թաքնվել և գիշերել անտառում։
Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկության ՀՀ տարածքում են հայտնվել ադրբեջանցի 2 զինվորական, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են, մյուսը ձերբակալվել է։