ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ։ Ապրիլի 11-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում «Միասին» հասարակական-քաղաքական շարժումը հրավիրել է հանրահավաք։ Օրակարգում 2 հարց ունենք՝ Արցախի ճանաչումը և օրվա իշխանությունների հեռացումը։ Մենք դրան հասնելու ենք։ Հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, «Ազատություն» կուսակցության անդամներ, սոցցանցերի ընկերներ, եկեք, միացեք մեզ»: