Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից վերջին շրջանում խիստ քննադատության արժանացած Լոզանի պայմանագիրը, որի մասին առաջին անգան Թուրքթիայի բռնապետը հայտարարեց վերջերս Հունաստանում գտնվելու ժամանակ, հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններն Էրդողանի գլխավորությամբ առանց ամոթի քննարկում են Լոզանի պայմանագիրը…Ըստ թուրքական Cumhuriyet պարբերականի Քըլըչդարօղլուն դիմելով Էրդողանին ասել է.«Լոզանը՝մեր արյունալի պայքարի արդյունքն է…Թե՞ դու կարոտել ես Սևրի պայմանագրին…»
Այսպիսով, Մուստաֆա Քեմալի հետևորդ Քըլըչդարօղլուն նեոօսմանականության ջատագով Էրդողանին հիշեցրել է,թե Օսմանյան կայսրության վերջին՝36-րդ սուլթան Մեհմեդ VI-ը ինչ պայմանագիր էր ստորագրել 1920 թ-ի օգոստոսի 10-ին Սևրում և ինչ ջանքեր գործադրեցին քեմալականները, որպեսզի այն վերանայեն և 1923 թ-ի հուլիսի 24-ին ստորագրեն Լոզանի պայմանագիրը: Արդյունքում՝ձևավորվեց ներկայիս Թուրքիան իր այս նույն սահմաններում: