Search
Close this search box.

Դժբախտ կինն ու դասալիք տղամարդն ինչ պետք է սովորեցնեն իրենց երեխաներին

Մինչ Նիկոլը անհոգնել հանձնում է (ինչպես ինքը հայտարարեց կառավարության նիստում․ խմբ) Հայաստանի իրավունքներն ու տարածքները պետական ինստիտուտների կազմալուծման «ինստիտուցիոնալացմամբ» եւ մարտահրավերներին ասիմետրիկ պատասխանով, տիկին վարչապետը զուգահեռ լծված է հանրային ու ընտանեկան կյանքի, հարաբերությունների ու արժեհամակարգի վերաձեւման վերաբերյալ ինստիտուցիոնալ դատողություններին։

Ոմանք տիկին վարչապետի ելույթները ձախական «գաղափարաբանության» պրիմիտիվ վերաշարադրում են համարում, դա վերագրելով նրա անգրագիտությանը, ոմանք՝ արդարանալու, ոմանք էլ՝ սեփական բարդույթներն ու թերարժեքության զգացումը հանրությանը պարտադրելու փորձ։ Հնարավոր է՝ բոլորը միասին։ Նիկոլի «նոր Հայաստանին» նոր տիպի հանրություն է պետք։

Տիկին վարչապետը սկսեց դժբախտ հայ կանանցից եւ սահմանեց «էմանսիպացիայի» ու երջանկության բանաձեւը։ Հետո հայ տղամարդիկ հայտարարվեցին դասալիքներ։ Երեկ նա անցավ երեխաներին՝ ինչ պիտի սովորեցնեն դժբախտ կանայք ու դասալիք տղամարդիկ իրենց երեխաներին՝ բաներ, որոնք կապ չունեն իրական կյանքի հետ։ Այսինքն՝ մեծացնում են անկապ երեխաներ, որոնք համալրում են դժբախտների ու դասալիքների շարքերը։

Ֆրեյդով՝ ինքնագնահատական, ենթագիտակցության անհոգնել տվայտանքներից, դաժան բան է։

Նիկոլական ապագան՝ հայերը իրենց իսկ երկրում փոքրամասնություն, որը պետք է զանազան ծառայություններ մատուցի թուրք-ցապարական մայրուղիների երկայնքով եւ խաչմերուկներում «դոներ-քեբապ» պանդոկներում եւ «հին Փերա» հասարակաց տներում, առաջին ընտանիքի բարձր հովանավորությամբ եւ ժողովրդի մանդատով։
lragir.am

Please enter a valid URL