Search
Close this search box.

Խորը համուզմունք ունեմ, որ Փաշինյանի կառավարմանը հաշված օրեր կամ շաբաթներ են մնացել. ազատամարտիկ

«Փաստինֆո»-ն գրում է. «Նիկոլ Փաշինյանին, այլևս, երկու ճանապարհ է մնացել՝ կամ ամեն գնով պահել իշխանությունը, կամ Հայաստանը թողնել անիշխան, այսինքն՝ վերացնել Հայաստանը՝ որպես պետական, ինքնուրույն սուբյեկտ, որովհետև նա շատ լավ է հասկանում, եթե Հայաստանը մնաց որպես պետական կառավարվող համակարգ, ապա ինքն անպայման պատասխան է տալու՝ 2020 թվականի պայմանավորված և նվաստացուցիչ պարտության, ինչպես նաև՝ դրա ողջ պատճառահետևանքային զարհուրելի կապի համար», — «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ազատամարտիկ, 44 օրյա պատերազմի մասնակից Հովհաննես Մուրադյանը։

Եթե չկա Հայաստան կամ Հայաստանի իրավահաջորդ, ապա ոչ ոք չի կարող Նիկոլին իրավական պատասխանատվության ենթարկել։ Իսկ թե էլ ի՞նչ կերպ կարող է լինել իր և իր ընտանիքի համար այդ պատասխանատվությունը՝ միայն Աստված գիտի։ Փաշինյանը պետական հանցագործ է և այդ մասին գիտեն բոլորը, ասում է ազատամարտիկը։

Այս տեմպերով գնալու պարագայում Հայաստանին սպառնում է դառնալ Ռուսաստանի Դաշնության, Իրանի կամ, որ ավելի վատ է՝ Թուրքիայի մաս, ասում է ազատամարտիկն ու հավելում, այնինչ փրկօղակներ կան, դրանք առկա են։ Թե ինչո՞ւ այս իշխանությունը չի օգտվում բարեկամ գերտերությունների ընձեռած հնարավորություններից, արդեն ասվեց. «Ընդամենը երեք օր առաջ, ընդարձակ ասուլիսի ընթացքում Ռուսաստանի Դաշնության Արտաքին գերատեսչության խոսնակի բերանով Հայաստանին պարզ ասվեց՝ ստորագրեք ՀԱՊԿ-ի պայմանագիրը, որ այս պահին սեղանին է և ռուսական խաղապահները կբերվեն ու կկանգնեցվեն Հայաստանի սահմաններին` ապահովելով նաև ՀՀ-ի անվտանգությունը, որ էականորեն խարխլվել է այս ապիկար իշխանությունների վարած դավաճանական քաղաքականության արդյունքում։

Այս առաջարկն, ինչպես նաև դրանից առաջ արվածները, մնացին օդում կախված։ Հայաստանը վերջերս մերժեց նաև իր բարեկամ երկրի՝ Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկը՝ ռազմական դաշինք կնքելու, եւ սա այն պարագայում, երբ թշնամին վտանգավոր խորությամբ մխրճվել է ՀՀ սուվերեն տարածքում՝ գրավելով Սյունիքի ռազմավարական նշանակության գրեթե բոլոր բարձունքները։ Ինչի՞ մասին է խոսում իշխանությունների այս վարքը՝ կարծում եմ պարզ է…»։

Հայաստանի և Արցախի սահմաններին տեղի ունեցողը լիարժեք վերլուծելու համար, ազատամարտիկն առաջարկում է նայել, թե ի՞նչ է կատարվում աշխարհի ռազմական քարտեզի վրա, որովհետև՝ թե դեռ ի՞նչ է սպասվելու մեր երկրին, մեծապես կախված է աշխարհում տեղի ունեցողից. «Այն, ինչ վերջին մեկ տարում կատարվում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև, անկասկած, իր հայելային արտացոլումն է գտնում նաև այստեղ՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող ռազմական զարգացումների վրա։ Պետք է նշել, որ ՌԴ-ն, ինչպես իսկզբանե հայտարարեց, չի պատերազմում Ուկրաինայի դեմ, այլ միայն ռազմական հատուկ օպերացիաներ է իրականացնում այդ երկրի սահմաններից ներս, այսինքն, հարվածներ է հասցնում միայն հատուկ նշանառության տակ վերցրած ինֆրաստրուկտուրաներին։ Սակայն, բոլորի համար էլ պարզ է, որ ինչ- որ պահից այդ գործողությունները վերածվելու են լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի, այլ կերպ ասած՝ պատերազմի, և ես մեծ մտավախություն ունեմ, որ դա կարող է տեղի ունենալ, ասենք, ոչ թե Ուկրաինայի տարածքում, այլ այստեղ՝ Հարավային Կովկասում, որտեղ ՌԴ-ի հակառակորդները կարող են երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ թուլացնելու և ջլատելու ՌԴ-ի ուժերը Ուկրաինայում»։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL