Եկեք հիշենք պատմությունը: Այսօր հայոց նորագույն պատմության ամենանշանակալի օրերից մեկն է:
Ուղիղ երկու տարի առաջ այս օրը, հանրաճանաչ խաղաղապահ Մուրադով Ռուստամն ասաց, որ ՀՀ պաշտոնյաները «թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»:
Նույն օրը, բմբուլով հնդիկների և կաթուցիչների մեծ սիրահար, նախկինում Ավանի հանրաճանաչ փոխթաղապետը Մուրադով Ռուստամին «տասովչիկ» անվանեց:
Իսկ ուղիղ երեք տարի առաջ այս օրը, Նազարյան Լենան ազդարարեց, որ 500 000 ՀՀ դրամը շատ քիչ է ՀՀ պաշտոնյայի համար:
Ինչ ժամանակներ էին: Իսկ այժմ կոպիտ դար է: Չկա նախկին էնտուզիազմը, նույնիսկ՝ Մուրադով Ռուստամը, նախկին փոխթաղապետն ու Նազարյան Լենան չեն երևում:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան