Բաքվի զլմ-ները հայտնում են, որ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության գլխավոր վարչություն ստեղծելու և «Ադրբեջանի Հանրապետության մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության կանոնակարգում» փոփոխություններ կատարելու» մասին, հաստատված ԱՀ Նախագահի 2012 թվականի փետրվարի 13-ի թիվ 593 հրամանագրով»։
2012 թվականի օրենքով Բաքուն իրավասու չէր մոբիլիզացիոն եւ այլ ռազմական միջոցառումներ իրականացնել Նախիջեւանի հանրապետությունում։
Նիկոլ կոչեցյալը խնդրել է Ալիեւին արագացնել Նախիջեւանի անեքսիայի ծրագիրը՝ այն Հայաստանի օգտին օտարելու միջազգային կամ ազգային դատարանների հավանական որոշումներին ընդառաջ։
• Բաքուն ընդունում է, որ Նախիջեւանն իրեն չի պատկանում․ Նիկոլը դեմ է
1921 թվականի Մոսկովյան եւ Կարսի պայմանագրերով Նախիջեւանը ապօրինի օտարվել էր Հայաստանի Հանրապետությունից եւ նրան վերագրվել էր հայկական ինքնավարության կարգավիճակ ֆորմալ տեսակետից Բաքվի, սակայն իրականում Թուրքիայի պրոտեկտորատի ներքո։
Բաքվի քայլերը պայմանավորված են նաեւ Թուրքիայում սպասվող արտակարգ իրադարձություններում Նախիջեւան եւ Բայազետի շրջան (Արարատ լեռ) Հայաստանի կամ Իրանի հավանական ռազմական մուտքով։
Նախիջեւանը Ադրբեջանական հանրապետության մաս չէ եւ սահմանը նրա հետ ենթակա չէ Երեւան-Բաքու բանակցությունների միջոցով տարանջատման եւ միջպետական պայմանագրի շրջանակում կարգավորման։
ՀՀ լռությունը Բաքվի գործողությունների հանդեպ կառավարության՝ Իսրայել-Թուրքիա-Ռուսաստան հակահայկական եռյակ ճակատի ագենտ հանդիսանալու «լակմուսի թուղթ է»։ Կատարվում է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ հերթական հանցագործությունը։
lragir.am