Search
Close this search box.

Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին

Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղաքացին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

«Ես մի քանի ամիս առաջ զգուշացրել էի, որ շուտով կսկսեն ձերբակալության հարցումներ ուղարկել ԱՊՀ ողջ տարածքում։ Եվ որ Հայաստանում թաքնվելուց ավելի հիմար բան չկա։ Նույն հաջողությամբ կարելի էր փախչել Չելյաբինսկ։ Բայց մարդիկ չեն լսում: Սակայն Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել։

Հայաստանի իշխանությունները կհամաձայնվեն արդյո՞ք արտահանձնել ռուսին Ուկրաինա կռվել չգնալու պատճառով։ Արևմուտքը նման որոշմանը քննադատությամբ հանդես կգա։ Բայց, եթե ​​հրաժարվեն նրան արտահանձնել Ռուսաստանին, ապա կառաջացնեն Կրեմլի զայրույթը։

Եթե ​​ձերբակալված ռուսը հիմար չէ, ապա նրա փաստաբանները կբողոքարկեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան ՌԴ արտահանձնման վերաբերյալ ցանկացած որոշում, իսկ Հայաստանին կարգելեն նրան արտահանձնել։ Հետո Հայաստանը նորից կհայտնվի անհեթեթ վիճակում՝ փորձեցին Ռուսաստանին հանձնել «խաղաղության մարտիկին», բայց չստացվեց։

Ի՞նչ պետք է անի փոքրիկ Հայաստանը նման իրավիճակներից խուսափելու համար։ Ընդամենը պետք էր դուրս գալ «Փոխադարձ իրավական օգնության մասին» Մինսկի կոնվենցիայից, որը թույլ է տալիս մարդկանց արտահանձնել առանց Ինտերպոլի սանկցիայի։ Առանց այս Մինսկի կոնվենցիայի, ողջ պատասխանատվությունը կընկնի Ինտերպոլի վրա, որը երաշխավորում է, որ ակնհայտ անմեղ մարդիկ չհայտնվեն հետախուզման մեջ։ Իսկ այսպես ամբողջ պատասխանատվությունը ընկել է Հայաստանի վրա, որը առանց այդ էլ շատ խնդիրներ ունի»,- գրել է Լապշինը։

Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մարաշի բաժանմունք է տեղափոխվել Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա Յուրի Տ․-ն։

Please enter a valid URL