Ես ծնվել եմ մեծացել եմ մի գերդաստանում, որի կանայք շատ ուժեղ են, բայց չեն երևում։ Ես առաջինն եմ, որը երևում է, և մեր գերդաստանի մյուս կանայք ամեն օր սարսափով հեռուստացույցի մեջ սարսափով նայում են ինձ։ Հավատացեք՝ բոլորը շատ դժգոհ են դրանից։ Այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին:
«Իմ տատիկները, որոնք շատ մեծ դերակատարություն են ունեցել իմ կենսագրության կերտման մեջ, գլուխները թափ են տալիս և ասում են՝ սա մարդ չդարձավ։ Բայց ես նրանցից մի բան եմ սովորել, որը երբեք չեմ անելու։ Ես առաջին գծի վրա եմ կանգնելու ու ասելու եմ՝ ես սա եմ։
Եթե որոշել ես ինձ հետ ամուսնանալ, ես սա եմ, եթե որոշել ես ընկերություն անել, էլի սա եմ։ Ես քեզ չեմ խաբում և չեմ մանիպուլացնում, որ հետո իրար չմեղադրենք, որ ինչ-որ բան չստացվեց։
Կներեք, որ գլխավոր դատախազին ոչ հարիր լեքսիկոնով եմ հիմա խոսում, բայց ես չէի ուզում հիմա գալ Տավուշի մարզ՝ հասկանալով, որ ձեզնից յուրաքանչյուրը շատ ավելի բարդ առօրեայով է արթնանում, քան ես և իմ իմ զրույցից հետո թողնել տպավորություն, որ եկավ խոսեց ինչ-որ բաներ ասեց, ինչպես տիկին Հակոբյանն է նշում, իրականության հետ կապ չունեցող, և գնաց»,- ասաց Վարդապետյանը։