Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը կրկին սաղմոսով շնորհավորեց՝ այս անգամ 139-րդ:
«Այսուհետեւ՝ սաղմոս Դավթի
Ազատի՛ր ինձ, Տեր, չար մարդուց, անիրավ մարդուց փրկի՛ր ինձ:
Իրենց սրտում նրանք անօրինություն խորհեցին, եւ գիշեր-ցերեկ պատերազմի պատրաստվեցին:
Օձի պես սրեցին լեզուներն իրենց, եւ նրանց շրթների տակ թույն կար իժի:
Պահպանի՛ր ինձ, Տեր, մեղավորի ձեռքից, եւ չար մարդուց փրկի՛ր ինձ. նրանք խորհեցին խափանել ընթացքն իմ:
Ամբարտավաններն իրենց որոգայթը թաքցրին ինձնից, թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջեւ, եւ իմ շավղի շուրջը գայթակղություններ դրին:
Ասացի. «Դու իմ Տեր Աստվածն ես, ակա՛նջ դիր, Տեր, աղոթքիս ձայնին»:
Տեր, Տեր, իմ փրկության զորություն, գլխիս հովանի՛ն պատերազմի մեջ:
Մի՛ մատնիր ինձ, Տեր, մեղավորների կամքին, որոնք նենգամտեցին իմ դեմ: Ինձ երեսի վրա մի՛ թող, որ նրանք երբեք չբարձրանան, եւ նրանց մտադրությունները չկատարեն:
Թող նրանց կատարածի վախճանն այս լինի. իրենց շրթունքների վաստակը թող ծածկի նրանց:
Դու նրանց վրա կրակի կայծեր թափի՛ր ու կործանի՛ր նրանց, որ տառապանքներից չկարողանան փրկվել:
Չարալեզու մարդը հաջողություն չի ունենա երկրի վրա. մեղավոր մարդուն իր չարագործությունները կորսյան կմատնեն:
Գիտեմ, Տեր, որ դու աղքատին արդար դատաստան ես անում եւ տնանկի իրավունքն ես պաշտպանում:
Արդարները գոհություն պիտի մատուցեն քո անվանը, ուղղամիտները պիտի բնակվեն քո դիմաց»,- ասվում է սաղմոսում: