«Խոսվում է 100-150 հա մասին, բայց մեր հաշվարկներով՝ 400-450 հա տարածք է»,- ֆեյսբուքյան եթերում՝ ներկայացնելով Տեղ համայնքում իրավիճակը, ասաց «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը:
«Փորձում եմ այդ փաստաթուղթը ձեռք բերել: Ճիշտ է՝ այն թշնամու մոտ է, բայց խնդրել եմ մեր զինվորականներին՝ կապ հաստատեն հետները և դրա օրինակը, թեկուզ նկարով, փոխանցեն ինձ»,- ասաց Գրիգորյանը: