Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմի վերադարձը Կիևի վերահսկողությանը անվիճելի է ոչ միայն իր երկրի, այլև ողջ աշխարհի համար։ Նա վստահություն է հայտնել, որ թերակղզին կվերադառնա Կիևի վերահսկողության տակ, հայտնում է РБК-ն։
Զելենսկին մանրամասնել է, որ նման սցենարը, իր կարծիքով, անհրաժեշտ է «աշխարհում կարգուկանոնի համար», որը հիմնված է ՄԱԿ-ի կոնվենցիաների և կանոնադրության վրա։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղրիմի վերադարձի հարցը Կիևի որոշելիքն է։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ժողովրդավարական երկիր է, իսկ ղեկավարման համար պատասխանատու է Զելենսկին։