Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.
Տեր-Պետրոսյան Լևոնը բազմիցս հայտարարել է, որ Արծվաշենը փոխանակվել է:
Տասնյակ տարիներ շարունակ Արծվաշենի հանձնման (փոխանակման) պատմությունը թաքցվում է հանրությունից: Նույնիսկ, եթե հիմք ընդունենք Տեր-Պետրոսյան Լևոնի՝ Արծվաշենը փոխանակելու վերաբերյալ պնդումները, ապա այդ դեպքում ևս բազմաթիվ հարցեր են առաջանում: Մասնավորապես՝ ինչի՞ կամ ու՞մ հետ է փոխանակվել Արծվաշենը, ի՞նչ իրավական հիմքով է կայացել փոխանակումը, ո՞վ և ի՞նչ պայմաններում կարող է ՀՀ տարածքներ փոխանակել (հանձնել):
Մասնավոր զրույցներում Տեր-Պետրոսյան Լևոնի թիմակիցներն ասում են, որ Արծվաշենի փոխանակումը (հանձնումը) իրավիճակային լուծում էր: Եվ, քանի որ վերջիններս չեն բացատրում, թե ինչ է նշանակում «իրավիճակային լուծում», ապա, որպես «իրավիճակային լուծում» առաջարկում եմ Տեր-Պետրոսյան Լևոնի առանձնատունը փոխանակել, օրինակ՝ Ճամբարակում ապաստանած արծվաշենցիներից մեկի բնակարանի հետ:
Կարծում եմ, որ այդօրինակ փոխանակումն ազնիվ կլինի թե «իրավիճակային լուծման», թե արդարության մասնակի վերականգնման առումով:
Տեսանյութում Արծվաշենն է: