Հայաստանի արժութային շուկայում եվրոն ամրապնդվել է դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ ապրիլի 8-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,05 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 390,89 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը մնացել է անփոփոխ։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 415.69 դրամ է, եվրոյին ավելացված գինը՝ 0.50 դրամ։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 429,42 դրամ միջին գնով, ինչը 0,13 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։ Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.09 դրամով և կազմել 4.58 դրամ։
Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.92 դրամ միջին գնով, ապրիլի 7-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.07 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 468.15 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ կորցրել է 0.89 դրամ։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 0,89 դրամ՝ կազմելով 494,15 դրամ։