Search
Close this search box.

«Փաստ». Վահրամ Դումանյանը ցանկացել է Ազգային պատկերասրահից «մի երկու» կտավ տեղափոխել նախագահականի իր առանձնասենյակ, սակայն մերժում է ստացել

«Փաստ» օրաթերթը գրում է․ «2022 թ. դեկտեմբերի 12-ին Վահրամ Դումանյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից, իսկ 2023 թ. փետրվարի 2-ին նշանակվեց ՀՀ նախագահի խորհրդական:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս վերջին նշանակումից հետո Դումանյանը ցանկացել է պատշաճ «կահավորել» նախագահականի իր առանձնասենյակը և դիմել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալ յանին, որպեսզի հնարավոր լինի Ազգային պատկերասրահից «մի երկու» կտավ ժամանակավորապես տեղափոխել նախագահի նստավայր՝ իր կաբինետ:

Մեր աղբյուրը փոխանցում է, որ Դումանյանն իր նախկին աշխատավայրից մերժում է ստացել, հետո դիմել է Հայաստանի նկարիչների միությանը, որ նրանք նկարներ տրամադրեն: Մեր տեղեկություններով, ի վերջո, նկարիչների միությունն ընդառաջել է նախագահի խորհրդականին ու տրամադրել երկու նկար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Please enter a valid URL