Search
Close this search box.

Արսեն Աֆրիկյանը հաղթել է դատարանում և վերականգնվել պաշտոնում

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ապրիլի 5-ին հրաման է ստորագրել՝ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնում Արսեն Աֆրիկյանին վերականգնելու մասին։

Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանի հիմք է հանդիսացել Վարչական դատարանի 2023 թվականի մարտի 16-ի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

Հիշեցնենք, որ 2018 թ․-ին Արսեն Աֆրիկյանն ազատվել էր Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Վերջինս դատարան էր դիմել իրեն աշխատանքից ազատելու մասին և Մանուկ Միքայելյանին ՔԿԾ պետի առաջին տեղակալ նշանակելու մասին որոշումներն անվավեր ճանաչելու, միջին ամսական աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, որը մեկ ամսվա համար կազմում է 476.000 դրամ` սկսած 15.06.2018թ.-ից մինչև դատարանի վճռի փաստացի կատարումը հայցվորի օգտին բռնագանձելու մասին պահանջով:

Please enter a valid URL