Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ադրբեջանն Աղավնո գյուղն ամբողջովին ոչնչացրել է. bagramyan26

«Աշխատելով արբանյակային պատկերների հետ՝ Ճշմարտության և արդարության կենտրոնը (CFTJustice) փաստագրել է 2023 թվականի հունվարի 29-ից փետրվարի 4-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից Ահավնո գյուղի լիակատար ոչնչացումը», հայտնում է bagramyan26 թելեգրամյան ալիքը:

Աղավնո գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում: Հանդիսանում է ռազմավարական կարևորագույն հանգույց Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների միացման համար։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ եռակողմ համաձայնագրով անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղապահ զորամիավորման վերահսկողության ներքո։

Հիշեցնենք՝ 2022 թվականի օգոստոսի 25-ին Աղավնո գյուղը, Ներքին Սուս գյուղի և Բերձոր քաղաք հետ միասին հանձնվել է Ադրբեջանին, իսկ օգոստոսի 26-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են գյուղ:

Please enter a valid URL