Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր էջում ուղերձ է հղել Առողջապահության համաշխարհային օրվա առիթով։
«Քանի որ այսօր մենք միանում ենք միջազգային հանրությանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 75-ամյակի տոնակատարությանը, Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ՝ ուղղված բոլորի համար որակյալ բուժսպասարկումը հասանելի դարձնելուն, առողջ ապրելակերպի խթանմանը և առողջապահական արտակարգ իրավիճակների կանխարգելմանը, պատրաստվածության ապահովմանը, արձագանքմանը և վերականգնմանը»,-«Թվիթեր»- իր էջում գրել է Փաշինյանը։