«Ես լրատվամիջոցներով դիմել եմ ԱԺ-ին, Կառավարությանը, խնդրել եմ՝ ամեն տեղից մարդ գա, մշակույթի տանը նստենք, հասկանանք՝ ինչ իրավիճակ է, ինչին դիմադրենք, ինչին չդիմադրենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը: Խոսելով ադրբեջանական տեղակայումների մասին՝ նշել է. «Սեփական հողում դարձել ենք կալանավոր… Կոնկրետ իմ հողի վրա կան տեղակայումներ»: