Search
Close this search box.

Տպավորություն է ստեղծվել, թե դասալքությունը գործող բանակի մեջ է եղել, այն սկսվել է պատերազմի ընթացքում զորակոչվելիս. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով դասալիքների թեմային, ասաց, որ պարզաբանման համար դիմել են ԱԱԾ-ին և ստացված պատասխանները քննության առարկա են դառնալու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում:

Քոչարյանն ընդգծեց, որ հրապարակումների արդյունքում տպավորություն է ստեղծվել, թե դասալքությունը գործող բանակի մեջ է եղել.

«Դասալքությունն սկսվել է, երբ պատերազմի ընթացքում զորակոչվել են, ստացել են սպառազինություն, համազգեստ, բայց տեղ չեն հասել, թեև կցագրված են եղել: Այդ բոլորը պետք է մանրամասն ուսումնասիրվի:

Ես գիտեմ կոնկրետ թվերը, ես գիտեմ նաև, թե ինչքան մեղադրանք կա: Բայց մեղադրանքն ուրիշ է, դասալքության արձանագրումները զինմասերում ուրիշ է: Թիվ չեմ հնչեցնի, որ չշահարկեք, թիվը հազարներ են: Այդ հազարների քրգործերը չեք տեսնի, որովհետև դրանք դեռ ճշտվում են, խմբակային դասալքություն է, թե այլ:

Այո, դասալքության դեպքեր եղել են, դա շատ վատ ազդեցություն է թողել ռազմական գործողությունների ընթացքում: Պետությունը պետք է դասեր քաղելով ուսումնասիրի, թե ինչի արդյունքում եղան դասալքություններ: Նաև կան չլուծված խնդիրներ, որը բերեց դասալքության՝ մարդիկ պատրաստված չէին, չունեինք պահեստազորի հստակ կազմերը և այլն»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Please enter a valid URL