Ստեփանակերտում մի խումբ կանայք երթով շարժվել են դեպի Զառուն Բաղ (Շոշ-Շուշի ճամփաբաժան) կոչվող տարածքը, որն արգելափակված է ադրբեջանցիների կողմից։ Նրանք իրենց հետ կրել են պաստառներ, որոնց վրա հայերենով, ռուսերենով և անգլերենով գրված են հետևյալ գրությունները՝ «Արցախի ինքնորոշումը միակ այլընտրանքն է», Մնեք չենք հանձնվում», «Կանգնեցրեք չարը», «Ապահովեք մեր կյանքի իրավունքը»։
Միաժամանակ ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Ապահովեք մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը», «Բացեք Լաչինի միջանցքը», «Արցախի հայկականությունն այլընտրանք չունի»: