Search
Close this search box.

«Թուրքիան կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը». Չավուշօղլու

Թուրքիան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը, այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ТАСС-ը:

«Մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը: Մենք կողմ ենք երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը: Կշարունակենք այդ հարցի շուրջ խորհրդակցությունները, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»,- ասել է նա:

Please enter a valid URL