Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Ադրբեջան։ Այցի ընթացքում նա կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո երկրների ղեկավարները հայտարարություններով հանդես կգան լրատվամիջոցների համար։
Պատվիրակության կազմում են էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարությունների և կառավարական ապարատի ղեկավարները։