Ընտանիքը երբեք չի կարող հոգս լինել, երբ միմյանց նկատմամբ սեր, հարգանք ու հոգատարություն կա։
Սյունեցի Մարդյանների ընտանիքը՝ վառ օրինակ։ Մեր երկրի հրաշագեղ համայքներից Տաթևում է ապրում այս սիրուն ընտանիքը․ 12 զավակ ունեն, սեփական փոքրիկ բիզնես ու այն մեծացնելու ծրագրեր, տան ներսում անսահման սեր ու ջերմություն։ Հերմինեն ընտանիքի հերոս մայրն է․․․
Կա՞ մեկը, որ կասկածում է, թե ինչ բարդ է 12 զավակ մեծացնել, դաստիարակել, կրթության տալը։
Կա՞ մեկը, ով կասկած ունի, որ այս տան ջերմության երաշխավորը կինն է՝ մայրը։
Այսօր մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օրն է: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 7-ին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։
Սիրելի’ մայրեր, մաղթում եմ, որ մեզանում գերիշխի այն բարձր գիտակցումը, որ ընտանիքներ կառուցող, զավակներ ծնող, պահող, պաշտպանող մայրերի իմաստնությունը սահմաններ չունի և ունակ է նաև հայրենիք, պետություն պահել։