Search
Close this search box.

Վերջին արարը․ Փաշինյանը ձեւակերպեց Հայաստանը հանձնելու բանաձեւը, տիկին վարչապետը՝ երջանկության

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հերթական ելույթը, ինչպես եւ կանխատեսել էինք, նվիրված էր Հայաստանի իրավունքները եւ տարածքները շարունակաբար հանձնելու իր «խաղաղ» հանձնառությանը։ Ելույթը կառուցված էր ավանդական սխեմայով՝ նվնվոց ու գանգատներ՝ «Ադրբեջանի» գործողությունների կապակցությամբ, կեղծիք՝ Տեղ գյուղի օկուպացիայի եւ «դիրքերի բարելավման» վերաբերյալ, շանտաժ ու սպառնալիք հայ ժողովրդին՝ շահագրգիռ ուժերը ցանկանում են պայթեցնել տարածաշրջանային իրավիճակը, չպետք է տուրք տանք։

Սա Հայաստանը հանձնելու կամ խաղաղ դարաշրջանի իր հանձնառությունը «հիմնավորելու» Փաշինյանի ինստիտուցիոնալ սխեման է։ Երեկ Փաշինյանը Տեղ գյուղի շրջանի օկուպացիայի օրինակով հղկեց նաեւ բանաձեւը՝ իրավունքներից ու տարածքներից հրաժարվում ենք էսկալացիայից խուսափելու եւ «սահմանին» տեղակայումները կառուցողական մթնոլորտում իրականացնելու նպատակով։ Դրա համար մեզ ամուր նյարդեր ու զսպվածություն է պետք։ Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին։

Փաշինյանն այսպիսով անհոգնել վերահաստատեց, որ առաջնորդում է Հայաստանի վերացման Իսրայել-Ռուսաստան-Թուրքիա եռյակի ծրագիրը՝ ուղղորդելով Բաքվի գործողությունները եւ ներքին ու արտաքին դիմադրության բացառման երաշխիքներ տալով։

Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացումը եւ Տեղ գյուղի շրջանի օկուպացիան Հայաստանի դեմ ծրագրի ավարտական փուլի մեկնարկն են։ Տեղի օրինակով «սահմանազատումը» տեղի է ունենալու ՀՀ այն շրջաններում, որտեղ ռուսական զորքեր են տեղակայված։ Փաշինյանի առաջնորդած ծրագիրը մանրամասն ներկայացրել է Բաքուն՝ իր կողմից վերահսկվող մայրուղիներ եւ ցապարների զանգվածային բնակեցում ինքնակառավարման մարմինների ձեւավորմամբ, Երեւանը՝ երկսեկտոր քաղաք։

Նիկոլական ապագան հստակ ուրվագծել է տիկին վարչապետը իր գրառումներով ու ելույթներով՝ դժբախտ հայ կանայք վերջապես երջանկություն կգտնեն մայրուղիների երկայնքով զանազան բնույթի ծառայություններ մատուցելով, դասալիք հայ տղամարդիկ էլ կսպասարկեն Բաքվի ենթակառուցվածքները։

ՀՀ խորհրդարանում եւ միջազգային ատյաններում մի քանի պարզ որոշումներով ու քայլերով կարելի էր արմատապես շրջել իրավիճակը։ Փոխարենը, Նիկոլի ու նրա խաղաղ դարաշրջանի շուրջ կոնսենսուսի եկած ռուսապատկան ու «արեւմտամետ» հենակները նողկալի շոուներով հանրությանը պատրաստում են երկրի կործանման վերջին տեսիլների միմոսություններին:

lragir.am

Please enter a valid URL